Քարվաճառի տարածքում դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին. Սեյրան Օհանյան

11:23 • 12.07.14

Այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին: 

Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում։