Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել արգելափակված հեծանվանավակին՝ 2 ուղևորով

17:54 • 13.07.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.42-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը: Ջրափրկարարները լճից դուրս են բերել հեծանվանավակը և Երևանի բնակիչներ Հ. Վ-ին, Ա. Մ.-ին:


Տուժածներ չկան: