Բրիտանիան ՌԴ–ին թույլ չի տվել մասնակցել Ֆարնբորոյի ավիաշոուին՝ Ուկրաինայի դեպքերի պատճառով
Մեծ Բրիտանիան ռուսաստանցիներին Ֆարնբորոյի ավիաշոուին մասնակցելու համար մուտքի վիզա չի տրամադրել, այս մասին հայտնում է Lenta–ն:
Խոսքը ռուսաստանյան պատվիրակության մասին է, որը պետք է ներկայացներ Մոսկվան:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դա բացատրել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով: Այդ պատճառով էլ ռուսաստանցիներին թագուհու կառավարության անունից Ֆարնբորո-2014-ի հրավիրատոմս չի ուղարկվել:
Այս ավիասալոնը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, որը ձգտում է արտահանել ոլորտին վերաբերող իր արտադրանքը: Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունը այս առիթով նոտա է հղել բրիտանական ԱԳՆ-ին:










