Հռոմի պապը Իսրայելին և Պաղեստինին բանակցելու կոչ է արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներին կոչ է արել լսել ժողովրդի ձայնը, որը խաղաղություն է ուզում. տեղեկացնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հավատացյալների և զբոսաշրջիկների առաջ, նա կոչ է արել «ջանքեր չխնայել՝ թշնամանքը դադարեցնելու և խաղաղության ճանապարհը գտնելու համար, որն այդքան պետք է բոլորին»։
Հռոմի պապը Սուրբ երկիր այցելել էր մայիսին։ Անցյալ ամիս նա Վատիկանում հանդիպում էր ունեցել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որի ընթացքում նրանք միասին աղոթել էին՝ Մերձավոր Արևելքում խաղաղության նաստատման համար։










