Գերմանիայի արտգործնախարարը կփորձի կարգավորել Իսրայելի և Գազայի միջև հրադադարի հարցը
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կայցելի Մերձավոր Արևելք՝ քննարկելու Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի հաստատման հարցը. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով։
«Մենք կարող ենք հաստատել, որ արտգործնախարար Շտայնմայերը Մերձավոր Արևելք կայցելի վաղը և մյուս օրը»,- հաղորդել են գերատեսչությունից։
Նշվում է, որ Շտայնմայերը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։










