Քերին հայտարարել է Իրանի և «վեցյակի» միջև առկա տարաձայնությունների մասին

14:55 • 13.07.14

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի և «վեցյակի» միջև էական տարաձայնությունները պահպանվում են. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով։


«Դա շատ կարևոր թեմա է, և կենսական նշանակություն ունի համոզվելը, որ Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ, իսկ նրա միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։ Ես ակնկալում եմ, որ մենք մի շարք կարևոր հանդիպումներ ու բանակցություններ կունենանք»,- ասել է նա։


Նշվում է, որ առաջիկայում Քերին իրանական ատոմային ծրագրերի շուրջ հանդիպում կունենա եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ։
Միջնորդ «վեցյակը» ևս առաջիկա ժամերին հանդիպում կունենա՝ Իրանի հետ հետագա շփման ժամանակացույցը որոշելու համար։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերին Վիեննա է ժամանել՝ մասնակցելու միջնորդ «վեցյակի» և Իրանի բանակցություններին՝ Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնության հասնելու համար։