Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայում (լուսանկարներ)
Իսրայելը պաշտոնապես ցամաքային գործողություն է սկսել Գազայում, հայտնում է France-Presse-ը:
Նշվում է, որ իսրայելցի հատուկջոկատայինները մուտք են գործել Գազայի տարածք:
Տեղական ռադիոն հայտնում է, որ պաղեստինցիների հետ թեթև հրաձգություն է տեղի ունեցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը Գազայում ՀԱՄԱՍ-ի հրթիռային սարքերի ոչնչացման փորձ է կատարել:
Արդեն վեցերորդ օրն է՝ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Գազայում, ինչի հետևանքով, հազարից ավելի մարդ է վիրավորվել ու զոհվել:
Ստորև ներկայացնում ենք Reuters գործակալության ֆոտոշարքը Գազայի իրադարձությունների մասին














