Մոսկվայում Lexus-ը բախվել է ոստիկանների մեքենային. զոհվել է 1 ոստիկան

16:02 • 13.07.14

Մոսկվայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել և հիվանդանոցում մահացել է ոստիկանության մեկ աշխատակից. տեղեկացնում է gazeta.ru-ն։


Հաղորդվում է, որ Lexus մանիշի մեքենան, անցնելով կարմիր լույսի տակով, հարվածել է Volkswagen-ին, որի մեջ եղել են ՆԳՆ երկու աշխատակիցներ, ինչից հետո հարվածել է 3 հետիոտնի։


«Ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկն ստացած վնասվածքներից մահացել է»,-հաղորդել են ոստիկանությունից։