Հյուսիսկորեական ալիքը հայտնել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրի հաղթանակների մասին

12:35 • 13.07.14

Հյուսիսկորեական հեռուստատեսությունը հայտնել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը իր հաղթանակների մասին, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:


Youtube-ում հայտնված տեսանյութի համաձայն հյուսիսկորեացի ֆուտբոլիստները խմբային փուլի եզրափակիչ հանդիպմանը հաղթել են չինացիներին՝ 2:0 հաշվով: Իսկ դրանից առաջ ջախջախել են Ճապոնիային՝ 7:0 և ԱՄՆ-ին՝ 4:0 հաշվով:


Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հայտնել են, որ տեսանյութը կարող է կեղծված լինել: Փլեյօֆում Հյուսիսային Կորեայի մրցակից է նշվում Պորտուգալիան:


Իրականում հյուսիսկորեացիները չեն հայտնվել առաջնության եզրափակիչում, Պորտուգալիայի հավաքականը չի կարողացել հաղթահարել խմբային փուլը: Իսկ այսօր Ռիո դե Ժանեյրոյում եզրափակիչում կհանդիպեն Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: