Օդեսայում «Приватбанк»-ի երկու մասնաճյուղ են պայթեցրել
Հուլիսի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի Օդեսա քաղաքում «Приватбанк»-ի երկու մասնաճյուղ են պայթեցրել, հայտնում է Вести.ua-ն, սակայն չի նշվում, թե ով կարող էր իրականացրած լինել պայթյունները։
Միջադեպերի հետևանքով ոչ ոք չի տուժել: Սակայն շինություններին զգալի վնաս է պատճառվել: Կրասնոսլաբոդսկի փողոցի մասնաճյուղն ամբողջությամբ վառվել է, փլուզվել է առաստաղը, իսկ մուտքի դռները պայթյունից մի քանի մետր այն կողմ են թռել:
Ուկրաինայի անվտանգության ծառայության Օդեսայի շրջանի վարչությունը պայթյունների գործերով հետաքննություն է սկսել:










