Աշտարակում օձը խայթել է 31-ամյա տղամարդու
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.57-ին, Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 12-ին ժամը 22.10-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով իրենց է դիմել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (ծնվ.1983 թ.):
Ըստ ԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:










