Չելյաբինսկում հուլիսի կեսին ձյուն է տեղացել (տեսանյութ)

16:43 • 13.07.14

ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքի բնակիչները աննախադեպ եղանակային պայմանների ականատես են դարձել. ամառվա կեսին քաղաքում ձյուն է տեղացել։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ ականատեսների հղումով, հուլիսի 12-ին ուժգին անձրև է գրանցվել, ինչը հետո վերածվել է ձյան։


«Դա անգամ անձրևախառը ձյուն չէր. մաքուր ձյան փաթիլներ էին՝ ինչպես ձմռանը։ Այն, իհարկե, արագ էր հալվում, բայց տեսարանը զարմանալի էր»,- պատմել է Զլատոուստի մի բնակչուհի։


Ձյուն է տեղացել նաև Սատկա քաղաքում։


Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Չելյաբինսկի որոշ շրջաններում ձյան շերտը կազմել է 5-10 սմ, սակայն արդեն հալվել է։


Լրատվամիջոցները նշում են, որ հուլիսին ձյան տեղումներ Հարավային Ուրալում երբեք չեն գրանցվել։