Ավիավթար Ռուսաստանում, զոհված 4 քաղաքացիներից 3-ը հայեր են

08:20 • 14.07.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.15-ին, ՌԴ ԱԻՆ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 13-ին ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Րյազանի մարզի Սպասսկի շրջանի Սպասսկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Էդուարդ Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), ուղևորներ Կարեն Հարությունյանը (ծնվ. 1981 թ.) և Տիգրան Ադամյանը (ծնվ.1987թ.):