Վթարի ենթարկված Ан-26 օդանավի անձնակազմը կապ է հաստատել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ
Ուկրաինական Ан-26 ինքնաթիռի անձնակազմը, որը վթարի էր ենթարկվել հուլիսի 14-ին երկրի արևելյան հատվածում, կապ է հաստատել Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հետ: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի կայք էջին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այդ մասին զեկուցել է պաշտպանության նախարար Վալերի Գելեթեյին, որպեսզի էվակուացնեն օդանավի անձնակազմին, որոնողական և փրկարարական գործողություններ են իրականացվում:
Օդանավի փրկված ուղևորների մասին տեղեկություններ չեն հայտնում, սակայն հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նրանք տարածաշրջանից դուրս են և ուկրաինացի զինվորականների հսկողության ներքո:
Ռազմատրանսպորտային An-26 օդանավը վթարի է ենթարկվել Լուգանսկի շրջանում: Դա տեղի է ունեցել Իզվարինո քաղաքի սահմանային անցակետի շրջանում: Ուկրաինական ԶԼՄ -ները հայտնել են, որ անձնակազմը կարողացել է փրկվել օդապարիկների օգնությամբ: Օդանավում գտնվող ուղևորների հստակ թիվը դեռևս հայտնի չէ:










