Արարատի մարզում օրերս տեղի ունեցած ավտովթարի 9 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

12:41 • 14.07.14

Արարատի մարզի Շաղափ-Ուրցաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իրար էին բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 

Հուլիսի 13-ին, ժամը 14.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1947 թ. ծնված Ֆ. Սահրադյանը, ստացիոնար բուժում ստանալու ժամանակ մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։