Գերմանիա–Արգենտինա խաղից հետո Արգենտինայում անկարգություններ են տեղի ունեցել
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո Բուենոս Այրեսի կենտրոնում Արգենտինայի հավաքականի՝ Գերմանիայից կրած պարտության պատճառով խոշոր անկարգություններ են տեղի ունեցել. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Անկարգությունների հիմնական ալիքը տեղի է ունեցել «Օբելիքս» հուշարձանի մոտ, որտեղ զայրացած երկրպագուներն սկսել է կոտրել ցանկապատերն ու քարեր նետել հարակից շենքերի վրա։ Ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել։
Արդյունքում ավելի քան 30 մարդ ձերբակալվել է, իսկ 20-ը վիրավորվել. նրանց թվում 15 ոստիկաններ են։










