ԵՄ-ում պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը. Լիտվայի նախագահ
Եվրամիությունում պատրաստ է Ռուսաստանի դեմ հնարավոր ավելի խիստ պատժամիջոցների փաթեթը, սակայն, թե կոնկրետ ինչ որոշումներ կկայացվեն, կորոշի ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակի զարգացումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Որոշվել է, որ տնտեսական պատժամիջոցների պատրաստված փաթեթի կիրառումը կախված կլինի իրավիճակի գնահատումից»,- նշել է նախագահը:
Նրա տվյալներով՝ ԵՄ խորհրդի նիստից առաջ չորեքշաբթի օրը այդ հարցով «քննարկում կանցկացվի»: «Երաշխավորել, որ այս կամ այն սեկտորը կներառվի պատժամիջոցների ցանկ, ես դեռ չեմ կարող»,- հավելել է Գրիբաուսկայտեն:










