Արդարադատության եվրոպական դատարանը չի հաստատում Յանուկովիչի և Ազարովի հայցերի մասին տեղեկությունը
Արդարադատության եվրոպական դատարանը չի հաստատել մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայցեր են ներկայացրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Բրյուսելի կողմից իրենց դեմ սահմանված պատժամիջոցները:
«Մենք չունենք այդ մասին տեղեկություն»,- ИТАР-ТАСС-ին հայտնել են Լյուքսեմբուրգում Արդարադատության եվրոպական դատարանի մամուլի ծառայությունից, որի լիազորությունների մեջ է մտնում ԵՄ տարբեր ինստիտուտների կողմից հրապարակված փաստաթղթերի համապատասխանությունը պայմանագրերին ստուգելը:
Այս տարվա սկզբին ԵՄ-ն սառեցրել է Յանուկովիչի, նրա ընտանիքի և մի շարք նախկին բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաների հաշիվները եվրոպական բանկերում: Նոր ուկրաինական ղեկավարությունը մեղադրել է նախկին նախագահին 3 միլիարդ դոլարի չափով յուրացումներ կատարելու մեջ:










