Պուտին, Մերկել, Բեքհեմ, Ռիհանա. հայտնիներ, ովքեր ներկա են եղել ԱԱ եզրափակիչ խաղին (լուսանկարներ)

10:28 • 14.07.14

Երեկ Բրազիլիայում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի եզրափակիչ փուլում մրցեցին Գերմանիայի և գենտինայի հավաքականները: Մոլորակի ուժեղագույն հավաքականի տիտղոսը նվաճեց Գերմանիայի ընտրանին՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ:


Այս կարևորագույն մարզական միջոցառմանը հազարավոր ֆուտբոլասերներից բացի ներկա են գտնվել նաև մի շարք աստղային հյուրեր ու հայտնի անձինք՝ սկսած գերտերությունների ղեկավարներից մինչ շոու բիզնեսի սիրված ներկայացուցիչները։


Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է միջոցառման հայտնի հյուրերին, որոնց շարքում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երգիչ Էրոզ Ռամազոտին, երգչուհի Ռիհանան, սուպերմոդելներ Ժիզել Բյունդխենն ու Ադրիանա Լիման, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը՝ որդիների հետ, դերասան Էշթոն Քաթչերն ու լեգենդար Պելեն։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, չնայած՝ կողմերն իրական գոլային պահեր ունեին: Լրացուցիչ ժամանակում Միրոսլավ Կլոզեին փոխարինած Մարիո Գյոտցեն գրավեց Սերխիո Ռոմերոյի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:

 

Ժիզել Բյունդխեն

 

 


Էրոս Ռամազոտին՝ կնոջ հետ


 

 

 

 

Անգելա Մերկել

 

 

 

 

Ժիզել Բյունդխեն և Կառլես Պույոլ

 

 

 

 

Շակիան ՝ որդու հետ


 

Ադրիանա Լիմա

 

 

 

 

Էշթոն Քաթչեր

 

 

 

 

Դևիդ Բեքհեմը՝ որդիների հետ

 

 

 

 

 

 

 

 

Ռիհանա

 

 

 

 

 

 

Միք Ջագեր

 

 

Կական, Պելեն և Բեքհեմը

 

Վլադիմիր Պուտին