Ֆրանսիան պահանջում է դադարեցնել կրակը Գազայի հատվածում

00:05 • 14.07.14

Ֆրանսիան հանդես է եկել Գազայի հատվածում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությամբ. ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Ավելի վաղ բանակցությունների ժամանակ ամերկյան պատվիրակության անդամներից մեկը հայտարարել էր, որ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը այսպես թե այնպես քննարկվելու է Վիեննայում Իրանի հարցի շուրջ քննարկման նպատակով ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

«Իրանը զենք է մատակարարել տարածաշրջան, այդ թվում նաև Գազայի հատված, այդ պատճառով էլ որոշակի պատասխանատվություն է կրում տարածաշրջանում տեղի ունեցող իրադաձությունների համար, ինչը մենք կփորձենք ապացուցել»,-նշել է նա: