Աշխարհի 5 ամենաբարձր հյուրանոցները (լուսանկարներ)

13:03 • 14.07.14

Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծ մասը վախ ունի բարձրության նկատմամբ, և բարձրահարկ շենքում բնակվելը նրանց համար իսկական մղձավանջ է։ Սակայն նրանից շատերը կարող են փոխել իրենց մոտեցումը, եթե հնարավորություն ստանան ապրել աշխարհի ամենաբարձր հյուրանոցների շքեղ ու հարմարավետ համարներում։


Դրանցից բացվող անզուգական տեսարաններն ու սպասակման բարձր որակն ուղղակի կհիացնեն նույնիսկ ամենավախկոտ հաճախորդին՝ ստիպելով մոռանալ գետնից անթիվ-անհամար մետրերի բարձրության վրա գտնվելու փաստի մասին։


Ռուսական rbc.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է աշխարհի 5 ամենաբարձր հյուրանոցները, որոնք գտնվում են Չինաստանում։

1. Ritz-Carlton, Հոնկոնգ


Այն գտնվում է 500 մ բարձրությամբ Միջազգային առևտրային կենտրոնի 102–118 հարկերում ՝ համարվելով աշխարհում ամենաբարձր հյուրանոցը։ Համարներից գրեթե յուրաքանչյուրում կա հեռադիտակ, որով կարելի է ուսումնասիրել քաղաքի համայնապատկերը։

 


2. Park Hyatt Shanghai, Չինաստան

 


Հյուրանոցը զբաղեցնում է Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնի 73–93-րդ հարկերը։ 174 համարներից յուրաքանչյուրից երևում է Հուանպու գետը։

 


3. The St. Regis Shenzhen, Չինաստան

 


Հյուրանոցը գտնվում է KingKey 100 երկնաքերի 73-100-րդ հարկերում և ունի 290 համար։ Հաճախորդներն այստեղ կարող են այցելել բազմաթիվ շքեղ ու թանկարժեք ռեստորաններ ու բարեր։

 


4. Four Seasons Hotel Guangzhou, Չինաստան

 


Միջազգային ֆինանսական կենտրոնի 74-98-րդ հարկերը զբաղեցնում են Four Seasons Hotel հյուրանոցի համարները։ Ընդհանուր առմամբ, այն ունի 344 համար, որից 42-ը լյուքս է։

 


5. Grand Hyatt Shanghai, Չինաստան

 


Grand Hyatt Shanghai հյուրանոցը գտնվում է Jin Mao Dasha շինության 51-87-րդ հարկերում։ Այն ունի էլեգանտ կահավորանքով 555 սենյակ։ Էքստրիմի սիրահարներին հյուրանոցն առաջարկում է այցելել «երկնային լողավազնը» ու հիանալ Շանհայի համայնապատկերով։