Արգենտինայում զանգվածային անկարգությունների պատճառով 40 մարդ է ձերբակալվել

12:45 • 14.07.14

Արգենտինայում զանգվածային անկարգություններ է սկսվել՝ Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչից հետո, որում այդ երկրի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտություն կրեց Գերմանիայի թիմից։ Այս մասին հայտնում է Lancenet-ը։


Արդյունքում Բուենոս Այրեսի ոստիկանները ստիպված են եղել արդյունքաբեր գազ օգտագործել՝ երկրպագուներին հանդարտեցնելու համար։ Մոտ 40 երկրպագու ձերբակալվել է, ոստիկաններց մի քանիսն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։