Իրանում 8 երիտասարդ է ազատազրկվել՝ Facebook-ում արած գրառումների համար

12:53 • 14.07.14

Իրանի հեղափոխական դատարանը որոշում է կայացրել ութ երիտասարդի դատապարտել ազատազրկման Facebook-ում վարչակարգի դեմ արված գրառումների համար, հաղորդում է Agence France-Presse-ը:


Հաղորդվում է, որ ութ երիտասարդները, ում անունները չեն հրապարակվել, բանտարկվել են ազգային անվտանգության, վարչակարգի դեմ քարոզչության, կրոնական արժեքները և իրանցի առաջնորդներին վիրավորելու համար:


Երիտասարդները Թեհրանից, Յազդից, Շիրազից, Աբադանից և Կերմանից են, նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 11-ից մինչև 21 տարի ազատազրկման:


Նրանք կարող են բողոքարկել դատավճիռը:


Ըստ գործակալության՝ Իրանի իշխանությունները ֆիլտրում են սոցիալական ցանցերի, այդ թվում Twitter-ի և Facebook-ի մուտքը երկրում, ինչպես նաև այլ կայքերի հասանելիությունը, որոնք համարվում են հակաիսլամական և վարչակարգի համար վնասակար:


Ընդդիմադիր Քալեմե կայքի հաղորդմամբ՝ մայիսին ութ մարդ դատապարտվել է ազատազրկման յոթից մինչև 20 տարի ժամկետով հանցագործությունների, այդ թվում՝ Facebook-ում վարչակարգի դեմ քարոզչության համար: