Louis Vuitton-ը ներկայացրել է Acte V High Jewelry զարդերի հավաքածուն (լուսանկարներ)
Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը կրկին ուրախացրել է բրենդի իգական սեռի երկրպագուներին՝ ներկայացնելով շքեղ զարդերի նոր հավաքածուն։
Ինչպես նշում է Tatler-ը, Acte V High Jewelry հավաքածուի խորհրդանիշ է ընտրվել հռոմեական V թվանշանը։ Աղբյուրը նկատում է, որ հավաքածուում ներառված բոլոր թանկարժեք նմուշներն արվել են «Մեծն Գեթսբիի» դարաշրջանին բնորոշ ոճով։
Նորաձևության տան հմուտ ոսկերիչները զարդերը պատրաստելու համար հիմնականում օգտագործել են սպիտակ ոսկի, ադամանդներ, ինչպես նաև զմրուխտ։















