Քարվաճառում ավարտվել է դիվերսիոն խմբի վնասազերծման գործողությունը. բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են. ԼՂՀ ՊՆ

14:12 • 14.07.14

Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ դեպքի այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։