Հյս. Կորեան մոտ 100 հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
Հյուսիսային Կորեան մոտ 100 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Лента-ն՝ մանրամասնելով, որ հրթիռակոծումն իրականացվել է երկրի արևելյան ափից՝ Հյուսիսային Կորեան հարավային հարևանից բաժանող սահմանից ոչ հեռու։
Աղբյուրը նշում է, որ լայնամասշտաբ հրթիռակոծումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների, որոնք անցկացվելու են հուլիսի 16-21-ը։ Զորավարժություններին կմասնակցի ամերիկյան «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը, որն արդեն ժամանել է հարավկորեական «Պուսան» նավահանգիստ։
Պաշտոնական Փհենյանը կայանալիք զորավարժություններն անվանել է «չմտածված սադրանք»՝ խոստանալով ինքնապաշտպանության նպատակով զարգացնել միջուկային ծրագիրը։










