Պուտինի խոսնակը հերքել է Ուկրաինային տեղային հարվածներ հասցնելու պլանների մասին լուրերը

15:38 • 14.07.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթ է անվանել հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան պատրաստվում է տեղային հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքում, այս մասին Պեսկովը հայտարարել է լրագրողներին Ռիո դե Ժանեյրոյում Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է Lenta.ru-ն։ 


Ավելի վաղ kommersant.ru-ն, վկայակոչելով Կրեմլում իր աղբյուրին, տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ Մոսկվան պատրաստվում է «տեղային պատասխան հարվածներ» հասցնել Ուկրաինայի բանակին, եթե ռուսական տարածքի գնդակոծությունը շարունակվի: Միևնույն ժամանակ աղբյուրը հայտարարել է, որ լայնամասշտաբ գործողության մասին խոսքը չկա:


Ավելի վաղ Ուկրաինային հարվածներ հասցնելու առաջարկությամբ էր հանդես եկել Դաշնային խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինը։