Գերմանիա–Արգենտինա հանդիպմանը Պուտինը նստել է ՖԻՖԱ-ի նախագահի կողքին (լուսանկարներ)
Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Գերմանիա–Արգենտինա խաղի ժամանակ կողք կողքի նստած են եղել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է The Independent-ը:
Եզրափակիչ խաղը դիտելու էին եկել նաև բարձրաստիճան այլ անձինք և հայտնիներ։
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը նստել է ՖԻՖԱ-ի նախագահի մյուս կողքին, մինչդեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը մի փոքր հեռու են եղել նույն շարքում:













