Ավելի քան 30 հազար ուկրաինացի ՌԴ-ից ապաստան կամ փախստականի կարգավիճակ է խնդրել

12:13 • 14.07.14

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ստանալու համար դիմել է 30.495 ուկրաինացի. ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարել է կառույցի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Վինսենտ Քոշթելի հետ հանդիպումից հետո։


Նրա խոսքով՝ 26.5 հազար մարդ դիմել է ժամանակավոր ապաստանի, իսկ մոտ 4000-ը՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Դաշնային Միգրացիոն ծառայության ղեկավարն ընդգծել է, որ դիմումների աճը մտահոգիչ է։


Ծառայության ղեկավարը նաև նշել է, որ 130 հազար ուկրաինացիներ դիմել են իրենց գերատեսչությանը՝ Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու համար։