Մերկելը սելֆի է արել Գերմանիայի ֆուտբոլիստների հետ

10:48 • 14.07.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լուսանկարվել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ, որոնք դարձան աշխարհի չեմպիոններ: Լուսանկարը Facebook-ի իր էջում տեղադրել է գերմանական թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրան, գրում է lenta.ru-ն:


Եզրափակիչում Գերմանիայի հավաքականը մրցում էր Արգենտինայի հետ: Հիմնական ժամանակում մրցակիցները առավելության չհասան, ամեն ինչ որոշվեց ավելացված ժամանակի ընթացքում: Հաղթական գնդակը 113-րդ րոպեին խփեց Մարիո Գյոտցեն:


Գերմանիայի հավաքականը չորրոդ անգամ հաղթեց աշխարհի առաջնությունում: Մինչ այս տարին հավաքականը հաղթել է 1954 թվականին Շվեյցարիայում, 1974 թվականին գերմանիայում և 1990 թվականին Իտալիայում անցկացված աշխարհի առաջնություններում: