Սիբիրի լողափերից մեկում գոլֆի գնդակի մեծությամբ կարկուտ է տեղացել՝ սարսափահար անելով հանգստացողներին (լուսանկարներ, տեսանյութ)

23:54 • 14.07.14

Սիբիրի լողափերից մեկում ամռան ամենաշոգ օրերին ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել: Ինչպես գրում է Daily Mail-ը՝ ներկայացված լուսանկարներում երևում է, թե ինչպես են Օբ գետի ափին հանգստացողները խուճապահար փորձում պատսպարվել գոլֆի գնդակի մեծության կարկուտից:


Համացանցում տեղադրված տեսանյութում պատկերվում է մարդկանց սարսափը, քանի որ ոչ ոք չէր սպասում, որ 37 աստիճան տաքության պարագայում եղանակը նման փոփոխության կենթարկվի: Տեսանյութում լսվում է մի կնոջ ձայն, որն ասում է. «Եթե մենք մեռնենք, ես քեզ սիրում եմ»:

 

 

 

Sunbathers run for cover as storm of giant hailstones hits a beach on the Ob River in Siberia

In a video of the storm, men, women and children are shown covering under beach towels

HAILING GOLF BALLS Siberia -7-must credit The Siberian Times, queries Will Stewart 007 985 998 9400.jpg