Տավուշի մարզի մանկապարտեզներից մեկի խորդանոցում օձ է նկատվել

13:00 • 14.07.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում գտնվող մանկապարտեզի խորդանոցում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները մանկապարտեզի խորդանոցից հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք: