Յանուկովիչը հայց է ներկայացրել ԵՄ-ի դատարան Բրյուսելի պատժամիջոցների դեմ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայց է ներկայացրել Եվրամիության դատարան Բրյուսելի պատժամիջոցների դեմ, որոնք նաև կիրառվում են իր որդիների նկատմամբ, հաղորդում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ նմանատիպ հայց է ներկայացրել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ուկրաինայի նոր իշխանությունները կարծում են, որ Յանուկովիչը ներգրավված է պետական միջոցների 3 միլիարդ դոլարի յուրացումների մեջ: Այդ պատճառով ԵՄ-ն արգելափակել է նախկին նախագահի և նրա մերձավորների հաշիվները եվրոպական բանկերում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի պետական ֆինանսական մոնիտորինգն արգելափակել է Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավորների հաշիվներում առկա մոտ 1,42 միլիարդ դոլարը:










