Վանաձոր-Սպիտակ ճանապարհին 8 տոննա շաքարավազ բարձած «ԶԻԼ»-ը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

22:42 • 14.07.14

Հուլիսի 14-ին՝ ժամը 19։15-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ 13-րդ կմ-ում` «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Տեղում պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի 34PT417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բ.) կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:


Հրշեջ-փրկարարները կատարել են հոսանքազրկում, փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա (բարձած է մոտ 8տ շաքարավազ):