Ռուս-հայկական հարաբերությունները բավական «տաք» թեմաներից է. Ալ. Իսկանդարյան
Ռուս-հայկական հարաբերությունները բավական «տաք» թեմաներից է, հասարակությունը մտահոգություններ ունի այդ հարցերի կապակցությամբ, և մամուլը շատ ճիշտ ձևով արձագանքում է այդ անհանգստություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ավելին՝ ըստ Ալ. Իսկանդարյանի՝ քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից ով չի ալարում՝ խոսում է այդ մասին: Այստեղ քաղաքագետը որևէ նոր բան տեղի չի տեսնում. Ռուսաստանը զինում է Ադրբեջանին մշտապես, և սա Мodus Vivendi է:
Նշենք, որ լատիներեն այս տերմինը նշանակում է համաձայնություն հակադարձ տեսակետներով կողմերի միջև։










