Էջմիածնում կանխվել է ինքնասպանության փորձը

16:54 • 15.07.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16.29-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի դատարանի շենքի 3-րդ հարկից քաղաքացին սպառնում է նետվել պատուհանից:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է: