Շվեյցարիայում առաջարկել են նորածիններին ընտրական իրավունք տալ

08:24 • 15.07.14

«Շվեյցարիայի երեխաների լոբբի» հասարակական կազմակերպությունն երկրի իշխանություններին առաջարկել է դիտարկել քվեարկություններին ամենափոքր տարիքից երեխաները մասնակցության հարցը, գրում է lenta.ru-ն։


«Մենք համոզված ենք, որ երեխաների ընտրական իրավունքը մեր ընտանիքներն ավելի ամուր կդարձնի»,- կարծում է «Շվեյցարիայի երեխաների լոբբի»-ի համանախագահ Անելիս Մյունխը: Բացի այդ, նորարարությունը, կազմակերպության անդամների կարծիքով, հետագայում կմեծացնի շվեյցարացիների քաղաքական ակտիվությունը:


Կազմակերպության մասնակիցները բացատրել են, որ չեն առաջարկում երեխային ուղղակիորեն արտահայտել կարծիք ընտրական տեղամասում: Նրա ձայնը մինչև որոշակի տարիքի հասնելը կղեկավարեն ծնողները, միևնույն ժամանակ երեխաները կկարողանան յուրացնել քաղաքական գործընթացը: Ակտիվիստների խոսքերով՝ երեխաների ընտրական իրավունքը պետք է լինի երկարաժամկետ նպատակ:


Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գրեթե բոլոր նախաձեռնությունները, որ առաջարկել է «Շվեյցարիայի երեխաների լոբբին» այս պահի դրությամբ, խորհրդարանը մերժել է: