Սերֆինգ՝ չորքոտանիների համար. հարյուրավոր շներ Սան Դիեգոյում «սանձահարել են» օվկիանոսի ալիքները (լուսանկարներ, տեսանյութ)
Հարյուրավոր շներ ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի ծովափին մասնակցել են Petco Surf Dog Competition ուշագրավ միջոցառմանը, որի շրջանակներում ի ցույց են դրել սերֆինգի բնագավառում իրենց հմտությունները։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մրցույթին մասնակցող տարբեր տարիքի, ցեղատեսակի ու չափի շներին հետևելու համար առափնյա հատվածում հավաքվել են հազարավոր մարդիկ։
Նշվում է, որ գլխավոր մրցանակը ստացել է Հանզո մականունով շունը, որի տերը պատմել է, որ իր չորքոտանին շատ մեծ հաճույքով է զբաղվում ջրային այս մարզաձևով։
«Նա այնպիսի հաճույքով է զբաղվում սերֆինգով, որ այդ զգացողությունը փոխանցվում է իր ելույթին հետևող մարդկանց»,-նշել է կենդանու տերը։






















