Եվրահանձնաժողովը Եվրոպայում 300 միլիարդ եվրոյի ներդրումներ կանի

14:12 • 15.07.14

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է 300 միլիարդ եվրոյի ներդրումների ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է եվրոպական տնտեսության վերածնունդը, երիտասարդության համար աշխատանքային տեղերի ստեղծումը և հաջորդ երեք տարվա ընթացքում տնտեսության աճի խթանումը:


Գումարը կհատկացվի գոյություն ունեցող բյուջետային ռեսուրսներից, Եվրոպական ներդրումային բանկի ֆոնդերից և մասնավոր սեկտորից՝ չխախտելով ԵՄ խիստ կանոնները բյուջետային դեֆիցիտի և պետական պարտքի վերաբերյալ:


«Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի վերաինդուստրացումը»,- ասել է Յունկերը՝ խոստանալով ներդրումներ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և արդյունաբերության կլաստերներում: