Մոտակա 5 տարիներին ԵՄ կազմ նոր պետություններ չեն մտնի. Ժան Կլոդ Յունկեր
Մոտակա հինգ տարիներին ԵՄ անդամակցության թեկնածուներից ոչ մեկ չի կարողանա իրականացնել դրա համար անհրաժեշտ պայմանները: Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նոր կազմի նախագահի պաշտոնին նշանակված Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մոտակա հինգ տարիներին ԵՄ մտնող պետություններ չեն լինի: Դժվար է պատկերացնել, որ թեկնածուներից մեկը կիրականացնի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները և կկարողանա մտնել ԵՄ-ի կազմ»,- նշել է նա:
Ժան Լոդ Յունկերը նշել է նաև, որ անդամակցության մասին բանակցությունները կշարունակվեն բոլոր թեկնածուների հետ:
Խոսելով Ուկրաինայի ժողովրդի մասին՝ նա նրանց եվրոպացի է անվանել: «Այդ եվրոպական մարդիկ իրենց տեղն ունեն Եվրոպայում»,- հայտարարել է Յունկերը:










