Ֆրանսիան չեղարկել է մարմնավաճառների հաճախորդների համար սահմանված տուգանքը

17:16 • 15.07.14

Այսուհետ սեքսի դիմաց վճարելը Ֆրանսիայում հանցանք չի համարվում, քանի որ երկրի իշխանությունները չեղյալ են հայտարարել 2013թ. նոյեմբերին ընդունված օրենքը, որը 1.500 եվրոյի չափով տուգանք էր սահմանում մարմնավաճառների ծառայություններից օգտվողների համար։


Ինչպես նշում է Euromag-ը, մի շարք մշակութային ու հասարակական գործիչներ՝ հայտնի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերի գլխավորությամբ, խնդրագիր են ներկայացրել այդ օրենքի դեմ՝ բացատրելով, որ այն ոտնահարում է մարդու ազատության իրավունքը։
 

«Այսօր մարմնավաճառությունը, իսկ վաղն էլ՝ պոռնոգրաֆիան. է՞լ ինչ են նրանք պատրաստվում արգելել»,- հարց են հղել խնդրագրի հեղինակները։


Աղբյուրը հավելում է, որ նախքան Սենատը կչեղարկեր վիճահարույց օրենքը, հարյուրավոր մարմանավաճառներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով ընդդեմ տուգանքների։