Մահացել է պատմության առաջին սեւամորթ Օլիմպիական չեմպիոնուհին

12:59 • 15.07.14

90 տարեկանում մահացել է 1948 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Էլիս Կոուչմենը:


Բարձրացատկորդուհին համարվում է սպորտի պատմության առաջին սեւամորթ մասնակիցը, ով դարձել է Օլիմպիական չեմպիոն:


Ինչպես հայտնում է NBC-ն, նախկին անվանի մարզուհու առողջական կայունությունը վերջին երեք ամիսներին վատթարացել էր: