«Ֆորմուլա 1»-ի աստղերը ֆուտբոլային խաղ կանցկացնեն՝ հանուն երեխաների
Գերմանիայում հանգստյան օրերին կայանալիք Գրան Պրիին ընդառաջ Nazionale Piloti ավտոմրցարշավորդների թիմը և աստղերի հավաքականը բարեգործական ֆուտբոլային հանդիպում կանցկացնեն Հանաուի Herbert-Dröse-Stadion մարզադաշտում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ խաղը տեղի կունենա հուլիսի 16-ին, իսկ հավաքված միջոցները կփոխանցվեն մանկական հիմնադրամին:
«Ֆորմուլա 1»-ի գործող մրցարշավորդներից հանդիպմանը կմասնակցեն Red Bull-ի վարորդ Սեբաստիան Ֆետելը, Force India-ի մրցարշավորդ Սերխիո Պերեսը և Marussia-ի վարորդ Ժյուլ Բյանկին: Մասնակիցների ամբողջական ցուցակը կհայտարարվի խաղի օրը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Գրան Պրին տեղի կունենա հուլիսի 20-ին Հոկենհայմրինգ մայրուղում:










