Ֆիլիպ Հեմոնդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար

14:51 • 15.07.14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը լուրջ փոփոխություններ է կատարել կառավարության կազմում, ինչի հետևանքով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը զրկվել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես նշում է Associated Press-ը, արտգործնախարարի պաշտոնում է նշանակվել Ֆիլիպ Հեմոնդը, ինչի մասին վարչապետը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ 

Աղբյուրը հավելում է, որ նախքան այս Հեմոնդը Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավարն էր։ Այժմ այդ պաշտոնում նշանակվել է Մայքլ Ֆելոնը։ 

Ենթադրվում է, որ Քեմերոնը մոտ ժամանակները կհայտարարի  նախարարական պաշտոնների հետ կապված ևս մի քանի փոփոխության մասին։