Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադար հաստատել
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ համաձայն է Գազայի հատվածում հրադադարին, գրում է lenta.ru-ն:
Համապատասխան նախաձեռնությունը նախօրեին առաջարկել է Եգիպտոսը: Այն ենթադրում է, որ Իսրայելը և պաղեստինցի գրոհայինները կդադարեցնեն ցամաքում, ծովում և օդում ռազմական գործողությունները:
Իսրայելի անվտանգության կաբինետը համաձայնել է քննարկել Եգիպտոսի առաջարկությունը, իսկ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ստորագրի համաձայնագիրը, մինչև հաշվի չառնվեն պաղեստինցի ժողովրդի շահերը:
Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցրել է ռազմական գործողությունները, չնայած, որ պաղեստինական խմբավորումները դեռ չեն տվել հրադադարի համաձայնություն:
Իսրայելն անցկացնում է «Անսասան ժայռ» գործողությունը հուլիսի 7-ից: Պաշտոնական նպատակը՝ Գազայի հատվածի կողմից իսրայելական քաղաքների հրթիռակոծման դադարեցումն է: Իսրայելի պաշտպանության բանակի ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ, կառավարությունը հայտարարել է ցամաքային գործողության պատրաստության մասին:










