Անգլիկան եկեղեցին թույլատրել է կին եպիսկոպոսների ձեռնադրումը
Անգլիկան եկեղեցու գլխավոր սինոդը երկուշաբթի՝ հուլիս 14-ին, վերջնականապես հաստատել է կանանց եպիսկոպոսի ձեռնադրման իրավունքը: Նախաձեռնությանը հաջողվել է ստանալ ձայների մեծամասնությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այժմ այն պետք է հաստատի բրիտանական խորհրդարանը: Առաջին կին եպիսկոպոսը կարող է ձեռնադրվել արդեն այս տարվա վերջին:
Քվեարկությունը, որը տեղի է ունեցել Յորքի համալսարանում, հաջորդել է մոտ հինգ ժամյա քննարկմանը: Արդյունքում, եպիսկոպոսների տանը կանանց իրավունքների ընդլայնմանը համաձայնել է 37 մարդ, երկուսը դեմ են քվեարկել, մեկը՝ ձեռնպահ:
Հոգևորականների տանը կանանց եպիսկոպոսության օգտին են քվեարկել162 քահանայապետներ, 25-ը դեմ են քվեարկել, իսկ 4-ը՝ ձեռնպահ:










