Մերկելը ասել է, որ Ուկրաինային վերաբերող իր հայտարարությունը սխալ է մեկնաբանվել
Այսօր Ուկրաինայի Նախագահը և Գերմանիայի դաշնային կանցլերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կոնտակտային խմբի եռակողմ հանդիպմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, գրում է telegraf.com.ua-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը: Գերմանացի քաղաքական գործիչը Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել է համաժողովի վիդեո-ձևաչափը:
Քաղաքական գործիչները պատրաստվում են վիդեո-համաժողով կազմակերպել ամենամոտ ժամանակներում, չի բացառվում, որ արդեն վաղը: Հեռախոսազրույցի ընթացքում Անգելա Մերկելը նշել է իր՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը սխալ է մեկնաբանվել. Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ խոսել է եռակողմ կոնտակտային խմբի խորհրդակցությունների մասին, այլ ոչ անջատողականների հետ ուղիղի բանակցությունների:
Բացի այդ, Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդները քննարկել են ԵԱՀԿ առաքելության հնարավոր ներգրավումը ռուս-ուկրաինական սահմանի մոնիթորինգին, ինչպես նաև այդ նպատակով անօդաչու սարքերի օգտագործումը: Հիշեցնենք, որ վաղը Եվրոպական խորհրդի նիստին նախատեսված է ուկրաինական հարցի քննարկումը:










