Մոսկվայում մետրոյի վթարի հետևանքով զոհերի թիվը 2-ն է. տուժել է 80 մարդ (լուսանկարներ)
Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 2, հոսպիտալացվել է 22 մարդ. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Հաստատվել է տեղեկությունը՝ երկու զոհի մասին։ Եվս 22-ը հիվանդանոց են տեղափոխվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Բուժօգնության է դիմել 80 մարդ։
Վթարի ենթարկված գնացքից տարհանվել է առնվազն 200 մարդ։ Ոստիկանությունը շրջափակել է տեղանքը։ Տարհանումն արդեն ավարտվել է։
Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 60 խումբ, ինչպես նաև 25 փրկարար խումբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում մետրոյի գնացքի 3 վագոն դուրս են եկել ռելսերից, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ։































