Մոսկվայում մետրոյի վթարից տուժածների թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
Ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկությունների՝ Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Այդ մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ տեղեկատվությունը նախնական է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մոսկվայում մետրոյի գնացքի 3 վագոններ գնացքի կտրուկ արգելակումից հետո դուրս էին եկել ռելսերից։ Ըստ վերջին տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 19-ի։ Տուժածների թիվը 161-ն է, որից 118-ը հոսպիտալացվել են։ Հիվանդանոցներ տեղափոխվածների թվում կան ծանր վիրավորներ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ վաղը ՌԴ մայրաքաղաքում սգո օր է հայտարարվել։
Նա տեղեկացրել է, որ մետրոպոլիտենի այդ գծի աշխատանքը կվերականգվի 1,5-2 օրվա ընթացքում։










