Ներգաղթյալների համար ՌԴ պատմության թեստերում որոշ բառեր փոխարինվել են նկարներով

09:02 • 15.07.14

Պատմության թեստը, որը Ռուսաստանում ներգաղթյալները պետք է հանձնեն սեպտեմբերի 1-ին, էապես հեշտացրել են. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Մասնավորապես, հարցերը վերաձևակերպվել են այնպես, որպեսզի դուրս մնան օտարերկրացիների համար դժվար դերբայական դարձվածքները, իսկ որոշ բառեր փոխարինվել են նկարներով։


Այդ մասին պատմել է Ժողովուրդների բարեկամության ռուսական ինստիտուտի պրոռեկտոր Անժելա Դոլժնիկովան։ Բուհի մասնագետները թեստերը մշակել են Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։


Դոլժնիկովայի խոսքով՝ թեստերից դուրս են բերվել պատմությանն առնչվող որոշ հարցեր։ Դրանցից մեկը, օրինակ՝ եղել է Եվգենի Իվանովիչի մասին, որը Վիկտորիային որդեգրել է 10 տարեկանում։ «Երբ նա դարձավ 18 տարեկան, Եվգենի Իվանովիչը հասկացավ, որ սիրում է նրան և ցանկանում է ամուսնանալ»։ Հետո հետևում էր հարցը, գրանցո՞ւմ է արդյոք ռուսական Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ԶԱԳՍ) նման ամուսնությունը։


Այլ պատմության հերոս է Ելենան, որն «իր ամուսնուց թաքցրել է վեներական հիվանդությունը, սակայն ամուսնությունից հետո դա բացահայտվել է»։ Ինչպես և ենթադրվում է, ներգաղթյալը պետք է նշի, որ Կոնստանտինը՝ ամուսինը, կարող է կնոջը դատի տալ և ամուսնությունը չեղյալ ճանաչել։
 

Այլ դժվար հարցերի թվում եղել են այսպիսի հարցեր. «Որտե՞ղ է գտնվում Դաշնային միգրացիոն ծառայությունը», «Հավասարազո՞ր են արդյոք Ռուսաստանի Դաշնություն և Ռուսաստան անվանումները», «Ո՞ւմ է դիվանագիտական վիզա տրամադրվում» և այլն։


Ռուսաստանի պատմության քննությունը ներգաղթյալները հանձնելու են սեպտեմբերի 1-ին՝ աշխատանքի թույլտվություն ստանալու համար։ Քննության արդյունքները, սակայն, հայտնի են լինելու միայն 2015թ.-ի հունվարին։